183 գերու համար ՄԻԵԴ-ը որոշում ունի․ Ադրբեջանը պիտի ձեռնպահ մնա նրանց դեմ գործողությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

180-ից ավելի հայ ռազմագերու համար ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցի կիրառման որոշում ունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայով պահպանվող արժեքները ոտնահարող քայլերից ձեռնպահ մնալ նրանց նկատմամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը Եվրոպական դատարան 249 դիմում է ներկայացվել, որից 229-ը բավարարվել է։   

Կիրակոսյանը հայտնել է, որ անձանց նույնականացման առումով բավականին մեծ աշխատանք է կատարվել։

Ըստ նրա՝ հայկական կողմում գերիների թիվն ու ցուցակները հստակ են, սակայն անհետ կորածների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքը բարդանում է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ