Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերը դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

Ադրբեջան

Ադրբեջանում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ  Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց և պահանջել  հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը։ 

Ծնողները նշել են, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից։

Կանանցից մեկն ասել է, որ օգնություն են խնդրում Հայաստանից։ Նա խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությունը, քանի որ Ադրբեջանում նրանց ոչ ոք չի արձագանքում։

 Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ