Սայաթ-Նովայի պողոտայից բերման է ենթարկվել 29-ամյա էջմիածինցի, նրա մոտ թմրանյութ է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Ապրիլի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Իրավապահները ժամը 13.30-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 29-ամյա մի բնակչի։
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգվածով ապակյա գլանակ և 10 փաթեթ հաշիշի նմանվող շագանակագույն զանգված:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ