ՀՀԿ-ն չի մասնակցել Ծառուկյանի որդու հարսանիքին, Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

հասարակական

ՀՀԿ-ն չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի փոխանցմամբ, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը նույնպես չեն մասնակցել հարսանիքին։ 

Հարսանիքին չի մասնակցել նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Թեմայի վերաբերյալ Արմեն Աշոտյանն ասաց. «Մենք երկրում նոր բարոյական վարքականոնի կարիք ունենք, բոլորս՝ բոլոր մակարդակներում: Օրինակ ինձ նյարդայնացնում եւ ցավ է պատճառում Երևանի փողոցներում ցկցկացող ցանկացած մեքենան, երբ երաժշտությունը շատ բարձր է:

Մենք վարքականոնի կարիք ունենք նույնիսկ մեր հավաքների ժամանակ, դիցուք մեկի ծնունդի ժամանակ: Հասկանալի է, որ կյանքը շարունակվում է, բայց ցավը պետք է միահյուսել մեր կենցաղին: Չենք կարող ասել, որ այդ ցավը չկա»:

--0--ԿԿ