Հույս ունեմ՝ ՀՀ-ում ՌԴ հետ «Սպուտնիկ Վ»-ի համատեղ արտադրություն կլինի․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Հայաստանը «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հերքեց այն լուրերը, թե Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի՝ համատեղ արտադրություն սկսելու առաջարկից:

«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են տանում Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու համար: Հույս ունեմ մեր դեղագործական ընկերությունները շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել», - նշեց Ավանեսյանը:

--0--ԿԿ