1000 ծառ՝ Քուչակում. ՇՄ նախարարն ու Արագածոտնի մարզպետը խորհրդանշական ծառատունկ են արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

նկար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարին գյուղի տնկարանում խորհրդանշական ծառատունկ են իրականացրել: 
 
Ավելի ուշ նախարարը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ այսօր 1000 ծառ է տնկվել Քուչակում (Արագածոտն, Ապարանի ջրամբար):  
 
«10000 ծառ - «Սևան» ազգային պարկ, Գեղարքունիք (17 ապրիլի 2020 թ.)։
 
100000 ծառ - համահայաստանյան ծառատունկ (25 ապրիլի 2020 թ.)»,- գրել է նախարարը:

նկար

--00—ԼՄ