Խորապես ցավակցում եմ արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ․ թող նրա հիշատակը հավերժ լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել և իր խորին ցավակցությունը հայտնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կորստի կապակցությամբ: Նա մասնավորապես գրել է.

«Խորապես ցավակցում եմ Էդինբուրգի դուքս, Նորին Գերազանցություն արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ: Թող Աստված օրհնի և ուժ տա նրա ընտանիքին այս վիշտը հաղթահարելու համար: Թող նրա հիշատակը հավերժ լինի»,- գրել է ՀՀ վարչապետը:

--00--ԱՀ