Արտաշատում հրավառություն իրականացրած կինը ենթարկվել է վարչական պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

Ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ապրիլի 8-ին Երեւանում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա

Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ...

Ապրիլի 8-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց փաստաթղթերի՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 7 մեքենա։ Հայտնաբերվեց 1 տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված էր ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։

Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00--ԱՀ