Արցախի ԱԺ-ում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

արցախի աժ

Արցախի ԱԺ-ում ապրիլի 9-ին կայացել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ առաջարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում  «ԱԺ կանոնակարգ» օրենքի  1-ին բաժնի հոդվածներում համապատասխան  փոփոխություններ և լրացումներ առաջարկելու վերաբերյալ հարցն էր:

Խմբի անդամները քննարկվող հարցի շուրջ հնչեցրել են առաջարկություններ, որոնց մի մասը մերժվել է սահմանադրությանը հակասելու պատճառով, մյուս առաջարկություններն էլ  տեղափոխել են հետագա քննարկումների փուլ:

Նիստին մասնակցում էին աշխատանքային խմբի անդամները:

--00--ԱԹ