Քաղաքապետը ոսկե մեդալ է շնորհել բեմադրիչ Նարինե Մալյանին և դերասան Արման Նավասարդյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նկար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է թատերարվեստի մի խումբ գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայկ Մարությանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքապատկան թատրոնների զարգացմանը, վերազինմանն ու վերանորոգմանը։

Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, բարձր վարպետության և թատերարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգևատրել բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասան, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Նավասարդյանին:

Թատերարվեստի մի խումբ գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի։

նկար

--00—ԼՄ