Արտաշատում դստեր ծննդյան օրը՝ կեսգիշերն անց, հրավառություն արած բնակչուհին տուգանվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

գերի

Ապրիլի 6-ին՝ կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։

Մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։

--00—ԼՄ