99 տարեկանում մահացել է արքայազն Ֆիլիպը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Ֆիլիպ

Այսօր իր մահկանացուն է կնքել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով թագավորական ընտանիքի թվիթերյան գրառմանը: Արքայազն Ֆիլիպն 99 տարեկան էր:

«Նորին մեծություն թագուհին խոր վշտով տեղեկացնում է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, նորին մեծություն արքայազն Ֆիլիպի մահվան մասին»,- ասված է թվիթերյան էջում:  

--00--ԱԹ