Գելխեղդներն ու գայլերն իրար հետ հեռանալու են․ գելխեղդները ֆեյք են, գայլերն էլ մի գայլ չեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Աժ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ իշխանությունն է շահարկել գերիների հարցը դրական իմաստով, փորձել են փիառ անել, թե տեսեք բերում ենք, հիմա չի բերվել ու խայտառակ եղան: Ըստ նրա՝ երկրում արդեն սև ու սպիտակի բաժանում չկա, արդեն սև ու սև է:

«Այս ընտրությունը լինելու է շատ մեծ անակնկալ, գելխեղդներն ու գայլերը իրար հետ հեռանալու են, նախ՝ գելխեղդները «ֆեյք» են, իրանց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ մի նենց գայլեր էլ չեն, երկուսն էլ հեռանալու են և գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս իրավիճակից հանելու են, օրինակ՝ իմ նման մարդիկ»,-ասաց նա: