Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է․բանակցությունները շարունակվում են․Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

․

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը»,- ասված է հայտարարությունում։ 

Տեղեկացնենք, որ այս պահին «Էրեբունի» օդանավակայանում են գտնվում ռազմագերիների հարազատները․ իրավիճակը լարված է։

--00--ԱՀ