Գրպանահատություն ավտոբուսում․ 34-ամյա գողն էլ, գողոնն էլ հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ապրիլի 5-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 74-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել: Մոտ կես ժամ առաջ նկատել էր, որ երթուղային ավտոբուսում իր գրպանից գողացել են բջջային հեռախոսը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնք մասնագիտացած են հենց գրպանահատության դեմ պայքարում, գործեցին ոչ միայն արագ, այլև արդյունավետ: Ահազանգից հինգ րոպե անց Աբովյան փողոցում նրանք հայտնաբերեցին և, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կոնդի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ԱՀ