Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտակայքում արկեր և ականներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ԱԻՆ ական

Ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։

ական

--00--ԱԹ