Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Պուտին Ալիև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նախագահները շարունակել են ԼՂ հարցի շուրջ քննարկումները, անդրադարձել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցին:

Մասնավորապես, առարկայորեն դիտարկվել են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության, խաղաղության ապահովման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Միաժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերում շփումների ակտիվացման վերաբերյալ:

--00--ԱԹ