ՀՀ-ն և Նիդեռլանդները պատրաստ են հարկային և մաքսային ոլորտում համագործակության ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՊԵԿ

Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է  ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև, Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների  միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման ընթացքը, որոնք նպաստում են ՊԵԿ  աշխատակիցների կարողությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

 

--00—ՄՀ