ՌԴ-ում ներգաղթյալների թիվը պակասել է. մի շարք ծրագրեր հնարավոր չէ իրականացնել. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1.jpg

Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանում ներգաղթյալների թիվը նկատելիորեն կրճատվել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նշելով, որ այժմ ներգաղթյալների թիվը բավարար չէ անգամ հավակնոտ ծրագրերի իրականացման համար:

Հարցին` ներգաղթյալների թվի ավելացումը համարո՞ւմ է երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ, և արդյո՞ք Կրեմլում արձանագրել են ներգաղթյալների թվից ռուսաստանցիների դժգոհության աճը, Պեսկովը պատասխանել է.

«Ես, ճիշտն ասած, ծանոթ չեմ ինչ-որ սոցիոլոգիական հետազոտությունների` ներգաղթյալների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքի մասին, այդ պատճառով որևէ կերպ չեմ կարող դա մեկնաբանել և չեմ էլ անի նման բան: Կարող եմ միայն արձանագրել իրականությունը, որն ասում է հետևյալը` ընդհանուր առմամբ վերջին տարիներին մեր երկրում ներգաղթյալների թիվը շատ փոքր է: Ու հենց այդ նույն ներգաղթյալների թվի պակասը խանգարում է մի շարք հավակնոտ ծրագրերի իրականացմանը»:

Նա մասնավորեցրել է, որ խոսքը նաև շինարարության ոլորտում նախագծերի մասին է:

«Մենք պետք է ավելի շատ կառուցենք, քան հիմա: Իսկ դրա համար աշխատող ձեռքեր են պետք: Համավարակի պատճառով նրանց թիվը պակասել է: Ներգաղթյալները պետք են նաև գյուղատնտեսության մեջ»,- նշել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս