Ուսումնավարժություն է անցկացվել Երևանի հ. 130 մանկապարտեզում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

մանկապարտեզ

Երևանի հ. 130 մանկապարտեզում անցկացվել է «Կազմավորումների գործողությունները երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Իրականացվել է տարահանում, ըստ սցենարի՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել սաներից մի քանիսին՝ որպես պայմանական տուժածների: Երևանի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի մասնագետները գնահատել են ուսումնավարժության արդյունքները, արձանագրել են թերությունները, որոնց շտկման ուղղությամբ աշխատանքներ կատարվեն: 

--00--ԱԹ