Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

--00--ԱԹ