ՌԴ հետ հարաբերությունները ՀՀ կառավարության համար առաջնահերթություն են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Նիկոլ Փաշինյան _ ծռեր

ՀՀ կառավարության համար Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են և կմնան առաջնահերթություն: Մոսկվա այցի շեմին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ինչ վերաբերում է ՌԴ հետ հարաբերություններին, ապա դրանք եղել են և կմնան ՀՀ կառավարության առաջնահերթություններից, ու ես վստահ եմ, որ հետագայում ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական կապերի հիման վրա»,- ասել է նա:

--00--ԱԹ