ՀՀ զինված ուժերը ժամանակակից զենքով ապահովելն առաջնահերթություն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնահերթություն է համարում հայկական Զինված ուժերը ժամանակակից արդիական զենքով ապահովելը: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում:

«ՀՀ զինված ուժերը ժամանակակից ռազմա-տեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել է և կլինի մեր առաջնահերթություններից: Այս հարցը միշտ մեր ուշադրության կենտրոնում կլինի»,- հայտարարել է նա:

Փաշինյանը կայքին նաև հայտնել է, որ ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նախատեսում է քննարկել ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր:

--00--ԱԹ