Տնտեսությունը վերականգնվում է. ՊԵԿ նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

պեկ նախագահ

Տնտեսական սպասումներն ու կանխատեսումները դեռ անորոշ են. պատճառը համավարակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` հավելելով, որ գնահատական տալու համար սպասել է պետք: 

Վերականգնվո՞ւմ է, արդյոք, տնտեսությունը. այս հարցին ի պատասխան` Հովհաննիսյանը նշեց, որ դրա համար պետք է հետևել վիճակագրական տվյալներին.

«Առկա տնտեսական ցուցանիշները ու վիճակագրական տվյալները՝  թե՛ առևտրաշրջանառության ծավալները, թե՛ հավաքագրված հարկերը, և ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծությունը փաստում են, որ տնտեսությունը հստակ  վերականգնվում է, քանի որ դրա մասին են վկայում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»:

ՊԵԿ նախագահը հերքեց լուրերը, թե իր հայրն ակտիվորեն մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի կազմակերպման գործին: Նա նշեց` իր ընտանիքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և չի զբաղվում:

--00--ԱԹ