Կարմիր շուկայի հարցը քննարկվել է․ Ադրբեջանն առաջարկել է համատեղ օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Պատերազմի ավարտից հետո Արցախի Կարմիր Շուկա գյուղի հարցը քննարկվել է։ Ադրբեջանի կողմից առաջարկներ են եղել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ առաջարկվել է այն համատեղ օգտագործման կամ Լաչինի միջանցքի պես՝ խաղաղապահների հսկողությամբ։

«Իշխանությունները հավաստում են, որ թեման փակ է, բայց Ադրբեջանի համար՝ ոչ։ Չգիտեմ՝ ինչ ուղղությամբ կգնան իրադարձությունները։ Նույնիսկ կարող է Արցախը դեմ լինել, բայց որոշակի պայմաններում վերահսկողություն լինել։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը պատերազմից հետո փորձում էր նոր ճանապարհ կառուցել մոտավորապես այն հատվածներով, որով հասել են Շուշի, որն աշխարհագրական առումով բավականին բարդ է։  Ադրբեջանի համար շատ ավելի կարճ ճանապարհ էր դա»,- ասել է Աբրահամյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս