Իմ դեմ կատարված հանցագործությունը ԱԱԾ-ն հանցանք չի համարում. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ես ձեզ շատ հուզիչ պատմություն կպատմեմ «նոր Հայաստանի» և երկակի ստանդարտների մասին։

Հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին, երբ իմ մասին սուտ տեղեկություն էին տարածում իշխանական արբանյակները, իբր իմ դեմ դավաճանության հոդվածով ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ադրբեջանցիներին ինֆորմացիա վաճառելու պատճառով։

ԱԱԾ-ն քննում է գործը, պարզում է, որ իրենք իմ դեմ ոչ մի քրեական գործ չունեն ու ես ադրբեջանցիներին բնականաբար ոչինչ չեմ վաճառել։

Հաջորդ քայլը իրավապահ համակարգի պետք է լիներ սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցելը իմ անձի վերաբերյալ նման բան գրողների դեմ։

Այ էստեղից սկսվում ա զավեշտը, քանի որ ԱԱԾ-ն քրգործ հարուցելը մերժել է, դե որովհետև նայել են ու պարզել, որ գրողը ֆեյք ա, իսկ քոմմենթներում բազմաթիվ սպառնալիքները իմ կյանքին ու առողջությանը իրենք համարում են վերացական։

Զուտ արձանագրենք, որ «Գագիկ Սողոմոնյան» օպերացիայի շրջանակներում և Ֆեյսբուքից տվյալներ ստանալ կարողացան, և ProtonVPN-ից այփի ստացան, և Մոլդովայի պահը ճշտել կարողացան։ Ճիշտ ա անիմաստ, բայց ֆիքսենք, որ ցանկության դեպքում կարող են։ Այս դեպքում օպերատիվ պարզեցին որ իմ դեմ սուտ տարածող էջերը ֆեյք են ու վերջ։

Ու ամենասյուռը էս պատմության մեջ, որ ես այդ ամենը գիտեմ, որովհետև ինձ ԱԱԾ-ն եկել էր խուզարկելու էդ «Գագիկ Սողոմոնյանի» գործով։ Ու ես ոչ կարգավիճակ ունեմ էդ գործով, ոչ կապ ունեմ այդ ֆեյքի հետ, ոչ վճարովի ProtonVPN մոլդովական այփիով։ Բայց, ինչպես գիտի արդեն ամբողջ երկիրը, համակարգիչս ու հեռախոսս փետրվարից ԱԱԾ-ում են։

Արձանագրենք, որ իմ դեմ կատարված հանցագործությունը ԱԱԾ-ն հանցագործություն չի համարում։ Ինչ-որ կամընտրովի պրինցիպ կա ֆեյք փնտրելու՝ զբաղվում են միայն նրանցով, ով իշխանությանն ա քննադատում ու ձեռքի հետ փորձում ճնշել մարդկանց, ով դրա հետ որևէ կապ չունի»:

--00--ԱԹ