Այվազյանը և ԵԽ պատգամավորը քննարկել են պատերազմից հետո տարածաշրջանային իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

նկար

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այդ մասին տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:

--00—ԼՄ