Դոնբասի վրա հարձակվելու համար Ուկրաինայում ամեն ինչ պատրաստ է․ Դոնեցկի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News  

Դոնեցկ

Ուկրաինայի զինված խմբավորումները կարող են լայնածավալ հարձակում գործել Դոնբասի վրա: Այս մասին հայտարարել է ճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը․ գրել է ANNA-NEWS մասնագիտացված տելեգրամյան ալիքը։ 

Դոնեցկի ղեկավարի խոսքով, դրա համար Ուկրաինան ունի և՛ ֆիզիկական, և՛ տեխնիկական հնարավորություններ։

«Հարձակման համար Ուկրաինայում ամեն ինչ  պատրաստ է։ Կտրվի արդյո՞ք այդ վճռական հրամանը, որն աղետալի կլինի ամբողջ Ուկրաինայի համար, կտեսնենք: Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Դոնեցկում քննարկում է բոլոր հնարավոր սցենարները»,- ասել է նա։

Ապրիլի 2-ի վաղ առավոտից չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում (ԴԺՀ) իրադրությունը լուսաբանող որոշ լրագրողներհայտնեցին, որ ուկրաինական կողմը տարբեր զինատեսակներով հրադադարի ռեժիմը խախտմում է։ Ուկրաինան իր հերթին հայտնեց երկու զինծառայողի վիրավորման մասին։ Ավելի ուշ ուկրաինական կողմից հրետակոծության ու մեկ զինծառայողի մահվան մասին հայտնեց չճանաչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) պաշտպանական գերատեսչությունը։ Ապրիլի 3-ին Դոնեցկի Ժողովրդական միլիցիայի վարչությունն Ուկրաինային մեղադրեց մեկ երեխայի սպանության և մեկ կնոջ վիրավորման համար։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

--00—ՄՀ