«Մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի». ՀՅԴ-ական տնտեսագետը թվեր է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

նկար

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել Հայաստանի տնտեսության մասին՝ ընդգծելով, որ մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի՝ թողնելով սոցիալական անդառնալի հետևանքներ՝ կյանքի որակի անկում, աղքատների և ծայրահեղ աղքատների թվի կայուն աճ:

«Խոսում են թվերը» վերնագրով հոդվածը ներկայացնում ենք ստորև։

«2021 թ. հունվարը 2020 թ. հունվարի համեմատ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով,

Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 11 տոկոսով,

Առեւտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով,

Ծառայությունների ոլորտը կրճատվել է 10,3 տոկոսով,

Արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 17 տոկոսով,

Արտահանումը կրճատվել է 11,3 տոկոսով,

Ներմուծումը կրճատվել է 20 տոկոսով,

ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով,

Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,5 տոկոս (փետրվարին՝ 5,3 տոկոս),

Սննդամթերքի գնաճը՝ 6,6 տոկոս (փետրվարին՝ 8,1 տոկոս),

Միջին անվանական աշխատավարձը նվազել է 3,7 տոկոսով,

Պետական հատվածի աշխատավարձը չի նվազել՝ պարգեւատրումների հաշվին,

Միջին իրական աշխատավարձերը նվազել են առնվազն 8,2 տոկոսով,

Արտաքին պետական պարտքն ավելացել է 750 մլն ԱՄՆ դոլարով։

2021թ. հունվար-փետրվարը 2020թ. հունվար-փետրվարի համեմատ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով,

Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 8 տոկոսով,

Առեւտրի շրջանառությունը կրճատվել է 11,3 տոկոսով,

Ծառայությունների ոլորտը կրճատվել է 12,5 տոկոսով,

Արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 12,2 տոկոսով,

Արտահանումը կրճատվել է 5,5 տոկոսով,

Ներմուծումը կրճատվել է 15,8 տոկոսով,

ՀՀ դրամն արժեզրկվել է 10-11 տոկոսով,

Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս,

Սննդամթերքի գնաճը կազմել է 7,3 տոկոս,

Առաջին անհրաժեշտության ապրանքների գների միջին աճը՝ 25-30 տոկոս,

Միջին անվանական աշխատավարձը ոչ պետական հատվածում աճել է 0,4 տոկոսով (ակնհայտ թվանկարչություն),

Միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 2,2 տոկոսով՝ շարունակվող պարգեւատրումների հաշվին,

Միջին իրական աշխատավարձերը նվազել են առնվազն 5-7 տոկոսով։

ՀՆԱ-ն (մլն դրամ)

նկար

2020թ.՝   4 164 251.3

2019թ.՝   3 512 006.7

2018թ.՝   3 348 765.3

2017թ.՝   3 279 584.6

Այսպիսով, 2017-2020 թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով։

Մինչև պատերազմը 2020 թ. առաջին 9-ը ամիսներին (վերջին հրապարակում)․

Զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 47000-ով,

Աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5000-ով,

Արտագաղթել են զբաղվածությունը կորցրածներից 5000-ը,

Նպաստառու են դարձել զբաղվածությունը կորցրած անձանցից 28000-ը,

Թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է 3 անգամ։

2020 թ. առաջին 9-ը ամիսները՝ 2019 թ. առաջին 9-ը ամիսների համեմատ (վերջին հրապարակում)․

Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը (եկած - գնացած) նվազել է 85,2 միլիարդ դրամով (177,5 միլիոն ԱՄՆ դոլարով) կամ 2,6 անգամ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (եկած - գնացած) նվազել է 38,1 միլիարդ դրամով (79,4 միլիոն դոլարով) կամ 123 անգամ։

Ամփոփում․ մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի՝ թողնելով սոցիալական անդառնալի հետեւանքներ՝ կյանքի որակի անկում, աղքատների եւ ծայրահեղ աղքատների թվի կայուն աճ»:

--00—ԼՄ