Մարտի 1-ի գործով դատախազները միջնորդելու են գործի վարույթը կասեցնելու, ՍԴ դիմելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

Քոչարյան

Սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը միջնորդություն են նախապատրաստել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու համար։

Ըստ մեղադրող դատախազի՝ գործում առկա են Սահմանադրությանը հակասող որոշ նորմեր։

Միջնորդությունը պաշտպանական կողմին տրամադրելու և դրան ծանոթանալու համար նիստն ընդմիջվեց։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021թ.-ին դիմել է Սահմանադրական դատարան:

 --00—ՄՀ