Էկոնոմիկայի նախարարը ապրիլի 4-7-ը գործուղվելու է Ուզբեկստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ապրիլի 4-7-ը գործուղվելու են Ուզբեկստանի Հանրապետություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին, «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին 2021 թվականի ապրիլի 4-7-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին, «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:

2. Վահան Քերոբյանի և Արմեն Այվազյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել», - նշված է որոշման մեջ:

 --00—ՄՀ