Ադրբեջանի նացիոնալիզմի պատճառով Իրանն ավելի շատ պաշտպանում է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Ադրբեջանի նացիոնալիզմի պատճառով Իրանն ավելի շատ պաշտպանում է Հայաստանին։ Եվս մեկ պատճառ, ինչի արդյունքում Իրանը մոտ է Հայաստանին, Ադրբեջանի հետ նրա տնտեսական տարաձայնություններն են, և՛ Բաքվի Իսրայելի, և՛ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման ձգտումը։

Հայաստանում անկայունությունը լուրջ վտանգ է Իրանի համար, իսկ Թուրքիայի, այսինքն ՆԱՏՕ-ի ռազմաբազաներն Ադրբեջանում վտանգ է ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի համար։ Այս երկու տերությունները չեն հանդուրժի հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայությունն իրենց սահմաններում։

Այն մասին, ինչպես կզարգանան հայ-իրանական հարաբերությունները, «Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Լանա Ռավանդի-Ֆադայի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ