ՔՊ-ում որոշումները մեկ սենյակից ու մեկ անձի կողմից չեն կայացվում․ Արման Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը վստահեցնում է՝ «ռեյթինգային» ընտրակարգից հրաժարվելն իշխանության համար կյանքի ու մահվան հարց չէ: 24News-ի հետ զրույցում հիշեցնում է՝ համամասնական բաց ցուցակներով ընտրակարգ ունենալու մասին իրենք խոսել են իշխանության գալու առաջին իսկ օրվանից:

«Համամասնականի դեպքում ընտրությունը ոչ թե անձակենտրոն է լինելու, այլ բխելու է քաղաքական խոսույթից»,- հավելում է պատգամավորը:

Ընդդիմադիրների այն պնդմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ուզում հրաժարվել «ռեյթինգայինից», որպեսզի ցուցակներ կազմելիս միանձնյա որոշի՝ ում ներառի, ում՝ ոչ, Բոշյանն այսպես է արձագանքում. «Մեր ընդդիմախոսները երևի լավ տեղեկացված չեն, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինչպես են որոշումներ կայացվում: Դրանք մեկ սենյակից ու մեկ անձի կողմից չեն ընդունվում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ