Հայաստանում առաջին պատվաստվողներից մեկը 81-ամյա պրոֆեսոր է․ նա որևէ գանգատ չունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

նկար

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանում #COVID19-ի դեմ առաջին պատվաստվածներից մեկի՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 81-ամյա Ալեքսեյ Մակարյանի լուսանկարը։ 

Ըստ աղբյուրի՝ նրա ինքնազգացողությունը լավ է, որևէ գանգատ չունի, շատ մոտ ապագայում կյանքի իր գերադասելի ռիթմին վերադառնալու պլաններ է կազմում, և որոշել է՝ ինչով է զբաղվելու։

«Միշտ սիրել եմ սպորտով զբաղվել և երկար տարիներ լողավազան էի հաճախում: Վերջին անգամ նախորդ տարվա մարտի 10-ին եմ եղել լողավազանում: Արդեն մեկ տարուց ավելի է չեմ հաճախում: Անընդհատ սպասել եմ՝ երբ պետք է հաղթահարվի հիվանդությունը, որ նորից ի վիճակի լինեմ զբաղվել լողով»,-ասել է նա:

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ