ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

ԱԳՆ

Մարտի 31-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակում:

Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվեց նաև Կազմակերպության շրջանակներում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը:

--00—ՄՀ