Գեղամ Նազարյանին տուգանել են անցած ամառ դիմակ չկրելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հասարակական

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է արցախյան պատերազմում, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ որ երեկ նամակ է ստացել Ոստիկանության կենտրոնի բաժնից, այն մասին, որ տասը հազար դրամով տուգանվել է 2020 թվականի հունիսի 17-ին դիմակ չկրելու համար։

«Վրաստանում արդեն 4000 բուժաշխատող պատվաստվել է ու 65 տարեկան անձնաց պատվաստումն ընթանում է։ Ներկրվել է 44 հազար վակցինա։ Ադրբեջանում արդեն կես միլիոն մարդ է պատվաստվել է, իսկ Հայաստանում պատվաստվել է 600 մարդ, այն էլ իրենց իմքայլականների ծանոթ տատիկ-պապիկները։ Սա է այս ստահակների էությունը՝ տապալեցին նաև առողջապահական համակարգը»,-ասել է Նազարյանը։

--0--ԿԿ