Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

երկրաշարժ

Ադրբեջանում` Գախ շրջանի Զագատալա կայարանից 23 կմ հարավ ընկած հատվածում, երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 31-ին` տեղական ժամանակով 13:04-ին:

Երկրաշարժի կենտրոնը եղել է 10 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 2,9 մագնիտուդ:

--00--ԱԹ