Արցախում ՏԻՄ ընտրություններ չանցկացնելու որոշման վերաբերյալ քննարկում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ՏԻՄ

ԱՀ նախագահի հանձնարարությամբ, մարտի 30-ին անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կապված ռազմական դրությամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի առնչությամբ խորհրդարանական ուժերի դիրքորոշումների հետ։

ԱՀ ոստիկանությունիվ հայտնում են, որ ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները։

Ամփոփելով հնչեցված տեսակետները՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ քննարկման արդյունքների մասին Հանրապետության նախագահը տեղեկացվելու է, և, անհրաժեշտության դեպքում, այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։

Քննարկմանը ՆԳ նախարարությունից մասնակցել է ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:

--00—ՄՀ