1671 զոհերի ընտանիքներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է հատուցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

հասարակական

Սեպտեմբերի 27-ի պատերազմի 1671 զոհերի ընտանիքներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է միանվագ հատուցում:

Գումարի ամբողջ չափից 10 միլիոն ՀՀ դրամը տրամադրվել է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զինծառայողի, որի առողջությանը 2017թ.-ի հունվարի 1-ից հետո պատճառված վնասի արդյունքում ճանաչվել է I կամ II խմբի հաշմանդամ։

2017թ.-ի հունվարի 1-ից հետո զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի անդամներին (այսուհետ՝ շահառուներին): Հատուցում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների ցանկը նախատեսված է Օրենքի 2-րդ հոդվածով:

Հասարակություն