Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի կրկնավարակի 540 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կորոնավիրուս

Հայաստանում լարված համաճարակային իրավիճակ է, կա թվերի կայուն աճ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  

Նախարարի խոսքով՝  Հայաստանում արձանագրվել է կրկնավարակի 540 դեպք, ամբողջ աշխարհում կրկնավարակի դեպքերը հասնում են 20 հազարի:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հոսպիտալացված է շուրջ 2160 քաղաքացի, կան նաև հոսպիտալացման հերթին սպասողներ: 

--0--ԿԿ