Չհայտարարված քարոզարշավը սկսված է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ծառուկյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի ցուցումով այսօրվանից ԲՀԿ-ականները, խմբերի բաժանված՝ մարզային «նախընտրական» այցելություններ կունենան: Գրաֆիկը հագեցած է, գրեթե ամեն օր այց է նախատեսվում։

Այսօր ԲՀԿ-ականներից ձեւավորված խմբերը կլինեն Արմավիրում, յուրաքանչյուրը մի քանի համայնք կայցելի, իսկ օրվա վերջում «շեֆին» ամփոփ տեղեկատվություն կփոխանցեն։ Հաջորդ օրը Արագածոտնի հերթն է, եւ այսպես կլինեն բոլոր մարզերում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս արդեն երկու շաբաթ է՝ թիմով մարզեր է այցելում, այսօրվանից մարզեր կմեկնեն նաեւ Հայրենիքի փրկության շարժման անդամները։ Չհայտարարված քարոզարշավը սկսված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ