Նախկին և ներկա նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին․ ՔՈ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Վերջնական որոշում դեռևս չկա, բայց կուսակցությունում քիչ են մարդիկ, ովքեր կարծում են, որ գործող ընտրակարգով չպետք է մասնակցել ընտրություններին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը։ 

Միսկարյանի խոսքով՝ կուսակցությունում քննարկվել է հնարավոր դաշինքների տարբերակը, բայց մեծամասնությունը կողմ է ընտրություններին առանձին մասնակցելու տարբերակին։

«Կուսակցությունը որևէ ուժի հետ դաշինքի գնալու պատրաստ չէ։ Առնվազն այս փուլում իմաստ չկա նման հարց քննարկել։ Սակայն եթե խնդիր դրված լինի ինքնիշխանության պահպանման, այս դեպքում չեմ բացառում համագործակցություն այլ գաղափարական ուժերի հետ»,-ասել է նա։

Ըստ նրա՝ իրենց ճիշտ մարտավարության դեպքում առնվազն 20% ձայն կհավաքեն։ 

Գարեգին Միսկարյանը կարծում է, որ նախկին և ներկա ղեկավարները չպետք է մասնակցեին ընտրություններին, որպեսզի մարդիկ կարողանային նոր ուժերի տեսնել, համախմբվեին գաղափարների, ոչ թե անձերի շուրջ։ 

Անդրադառնալով ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպմանը՝  նա նկատել է, որ այդ քայլը կարող է նպաստել հանրային համերաշխությանը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ