Հարազատներն աչքաթող են արել Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը․ «Экспресс газета»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուղարկավորությունից 4 ամիս անց հարազատները աչքաթող են արել դերասանի գերեզմանը, այժմ այն լքված տեսք ունի։ Այդ մասին գրում է «Экспресс газета»-ն։

նկար

«Լուսանկարներում երևացող երկու ծաղկեպսակներն արհեստական են։ Դրանք դրված են հենց թոշնած ծաղիկների վրա, որոնք, չգիտես ինչու, ոչ ոք չի հեռացնում։ Գերեզմանոցի շուրջբոլորը հին ծաղիկներ են ցաքուցրիվ եղած, կոտրված մոմակալներ, կիսատ վառված մոմեր և շատ այլ աղբ: Ընդհանուր առմամբ տպավորություն է՝ գերեզմանի մասին վաղուց ոչ ոք հոգ չի տանում։ Տարածքում «երկրպագուներ» են չեն նկատվել։

նկար

Ինչո՞ւ մտերիմները այևս չեն խնամում գերեզմանը, դեռեւս պարզ չէ։ Նույնիսկ եթե նրանք ժամանակ չունեն տարածքը մաքուր պահելու համար, ապա կան շատ առևտրային ընկերություններ, որոնք գերեզմանների խնամքի ծառայություններ են առաջարկում: Գները սկսվում են ընդամենը երկու հազար ռուբլուց»,-գրել է աղբյուրը, ապա հիշեցրել, որ դերասանը մահացել է անցյալ տարվա նոյեմբերին՝ կյանքի 86-րդ տարում։ Մահվանից առաջ նա հասցրել է օրինականացնել իր և նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի ամուսնությունը:

նկար

Հիշեցնենք, որ նրան հուղարկավորել են դստեր կողքին։

--00—ԼՄ