Ծաղկազարդով մեկնարկել են Ավագ Շաբաթվա արարողությունները

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News 

Գարեգին Բ

Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում են Ավագ Շաբաթվա արարողությունները։

Ծաղկազարդ

Ավագ Շաբաթվա ընթացքում կկատարվեն հետևյալ միջոցառումները.

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (մարտի 30)
-Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 1)
- Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում,
- Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
- Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,
- Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,

 ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 2)
- Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,
- Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,

 ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 3)
- Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

 ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 4)
- Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին:

--00—ՄՀ