Խափանում՝ Երևանի մետրոյի գնացքի վագոններից մեկում․ ուղևորները տեղափոխվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

հասարակական

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը հերքում է այն լուրերը, թե մետրոպոլիտենում արտառոց իրավիճակ է։

«09․46-ի սահմաններում Բարեկամություն երկրորդ գիծ կայարանում տեխնիկական խափանում է եղել, որը մեքենավարի կողմից տեղում վերացվել է։ 3 վագոնանի գնացքում խափանվել է երրորդ վագոնը, սակայն ուղևորների տարհանում տեղի չի ունեցել, աշխատակիցները երրորդ վագոնից նրանց տեղափոխել են երկրորդ վագոն», - 24News-ին հայտնեց մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, հավելելով, որ այս պահին գնացքն իր բնականոն հունով աշխատում է։

--0--ԿԿ