Փաշինյան-Պուտին հանդիպում նախատեսվա՞ծ է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Նիկոլ Պուտին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա եւ հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ են երկու երկրների ղեկավարները հանդիպելու:

Առաջին անգամ նրանք հանդիպեցին եռակողմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, հունվարի 11-ին: Եվ չնայած այդ հանդիպման արդյունքներով հայտարարություն էր ընդունվել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնքան էլ գոհ չէր մնացել հանդիպումից եւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե շատ հարցեր այդպես էլ չեն լուծվել, եւ ցավալի կերպով չի հաջողվել նաեւ ամբողջովին կարգավորել ռազմագերիների վերադարձի հարցը:

Սակայն այդ հանդիպումից հետո որոշում էր կայացվել փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել եւ լուծել ապաշրջափակման հարցը: Եվ, ահա, ապրիլի 7-ին Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն երկկողմ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեր ստացած տեղեկության մասով մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն վերջինս նշեց, թե նման տեղեկության չի տիրապետում:

«Այդպիսի հայցերի մասին նախապես տեղեկություն հաղորդում ենք լրատվամիջոցներին եւ հանրությանը», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ