Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

ՄԱԿ

Հայաստանը Ռուսաստանը, Բոլիվիաին, Վենեսուելան, Չինաստանը և Կուբան հետ դեմ են քվեարկել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին։ Ըստ Չինաստանի ներկայացուցչի՝ այն «ծայրահեղ կողմնակալ» է: Բանաձևի թիրախում Սիրիայի իշխանություններն են, որոնց մեղադրում են «իշխող ռեժիմի կողմից կալանքի տակ գտնվող տասնյակ հազարավոր մարդկանց սպանության համար»:

Ժնևում`ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված բանաձևի նախաձեռնողներն էին Մեծ Բրիտանիան, ԵՄ-ը, Թուրքիան, Հորդանանը, Քաթարն ու Քուվեյթը:

ТАСС-ի հաղորդմամբ՝ փաստաթղթին աջակցել է խորհրդի անդամ 47 երկրից 27-ը, 14 պետություն, այդ թվում ՝ Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը ձեռնպահ են մնացել:

--00—ՄՀ