Գիշերը անհայտ անձը մահացու վրաերթի է ենթարկել Մանվել Գրիգորյանի կնոջ հարազատ եղբորը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դի

Մարտի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

նկար

--00—ԼՄ