Թուրքիան զինտեխնիկա է կուտակում ՀՀ հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

զինտեխնիկա

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Infoteka24-ը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին: Համաձայն այդ աղբյուրների՝ ավելի վաղ այս տեխնիկան կիրառվել է Սիրիայում, իսկ այժմ զորավարժությունների անվան տակ տեղափոխվել է Հայաստանի հետ սահմանային հատված:

Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի շրջանն է՝ կոչ անելով իրանական Զինված ուժերին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ-իրանական սահմանին:

Համաձայն մի շարք վերլուծությունների՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Հայաստանի՝ Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզի վրա, և երկու երկրների՝ ՀՀ ու Իրանի միջև սահմանը կտրել: Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է: Լայնածավալ պատերազմը կանխելու համար, ըստ տեղական լրատվամիջոցների, անհրաժեշտ է, որ Իրանի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջանյան սահմանի տարածքում:

Իրանական լրատվամիջոցները նաև նշում են՝ ԼՂ պատերազմը սկսվեց 2020 թ.՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին: Ի զարմանս Իրանի՝  հաջորդ պատերազմը կարող է համընկնել Իրանում ընտրությունների հետ: Սակայն, դա հնարավոր է նաև առաջիկա շաբաթներին:

 

--00--ԱԹ