Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար․ Տարեն Չախոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում ներողություն է խնդրել կեղծ լուրեր տարածելու համար:

«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։

Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր, ապա քիչ հետո հեռացրել, 2017 թվականին Ուկրաինայում արված լուսանկարը` նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան այսօր:

--00--ԱՀ